00:00:00

Որքան էլ ցինիկ հնչի, մենք ունենք մարդկանց և ժամկետների կարիք․ Զելենսկին՝ միջազգային հանրությանը

06:50, 30 ապրիլ 2022 Աշխարհ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Կիևի անվտանգության երաշխիքները պետք է հիմնված լինեն երկրների կողմից որքան հնարավոր է շուտ իրենց զինուժի տրամադրման վրա։ 

Նախագահը դա որակել է «մարդիկ-ժամացույց» բանաձևով։

«Ես հաստատ գիտեմ, որ մեզ անվտանգության երաշխիքներ են պետք, և ես հստակ գիտեմ, թե մեզ ինչ է պետք, և մենք ուզում ենք խնդրել հենց այն, ինչ մեզ պետք է <...>: Ամենակարևորը մարդիկ են և ժամկետները, ժամկետները և մարդիկ, որքան էլ դա ցինիկ չհնչի»,- ասել է նա լեհական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, որի ձայնագրությունը հրապարակվել է ուրբաթ օրը նրա Telegram ալիքում։

«Կարծում եմ, որ մեզ համար մեր անվտանգության երաշխիքները պետք է լինեն «մարդիկ՝ ժամացույց» բանաձևի մեջ»,-ընդգծել է Զելենսկին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր