Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարական թևի անդամներն ու կուսակցության բազմաթիվ համակիրներ արդեն մի քանի օր է իրազեկման ակցիաներ են իրականացնում Երևանի տարբեր հատվածներում։ Բացի այն, որ կուսակցության երիտթևի ներկայացուցիչները բավականին կազմակերպված ու թիրախային են պայքարում, ակնհայտ է, որ նրանք այդ գործընթացները խիստ համակարգված են իրականացնում, ինչն ըստ էության հաջողության հասնելու առաջին գրավականներից մեկն է։
Այսօր ՀՀԿ երիտթևի անդամները հերթական իրազեկման ակցիան էին իրականացնել, այս անգամ՝ ավտոերթով նրանք անցան Երևանի կենտրոնական մի շարք փողոցներով, հասնելով մինչև Շենգավիթ վարչական շրջան։ «Զարթնիր Լաո» երգի կատարմամբ ու Հայաստանի և Արցախի դրոշները ծածանելով նրանք անցորդներին, պատշգամբներից ու կանգառներում կանգնած քաղաքացիներին կոչ էին անում միանալ պայքարին, որն ինչպես կարգախոսում էր հնչում «դեմ ես թուրքին» միացիրն էր։
Թուրքին հայրենիք տալու երիտասարդները չունեն, նրանք դա իրենց ամենօրյա գործողություններով են ապացուցում։ Ու բնականաբար երիտասարդների պայքարը հաճախ հանդիպում է իշխանականների ու նրանց հրահանգով սոցիալական ցանցերում քննադատողներին ու որպես «արգումենտ» բերվում է այն հանգամանքը, որ պայքարողները կրկնում են 2018-ի՝ Նիկոլ Փաշինյանի գործողությունները։ Բայց այսօրվա պայքարը որեւէ աղերս և նմանություն չունի չորս տարի առաջ կատարվող իրադարձությունների հետ ու թերեւս հենց այն պատճառով, որ փողոցում գտնվողների նպատակը ոչ թե իշխանության գալն է, այլ՝ Արցախն ու Հայաստանը փրկելը։
Չնայած որոշ նմանություններ այնուամենայնիվ կան, օրինակ ինչպես 2018-ին կային առանձին շարժումների ղեկավարներ, այնպես էլ հիմա, կա նաև «ռուպր» բռնող։ ՀՀԿ-ի դեպքում խոսքը՝ ՀՀԿ –ական Հայկ Սևոյանի մասին է։ Նրան Երևանի փողոցներում տարբեր ակցիաների ժամանակ կարելի է տեսնել ռուպրը ձեռքին։ Իհարկե Հայկ Սևոյանին համեմատել Նիկոլի ռուպրի հետ այդքան էլ ճիշտ չէ, հատկապես, որ Սևոյանը հանրությանը հայտնի է, ոչ թե ռուպր բռնելով, այլ՝ որպես բժիշկ։