00:00:00

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի Ուկրաինայի հարցը

16:25, 29 ապրիլ 2022 Աշխարհ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն առաջիկա շաբաթվա ընթացքում կքննարկի իրադրությունն Ուկրաինայում, այդ թվում և կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի այցը Կիև: 

Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Բարբարա Վուդվորդը:   

«Գլխավոր քարտուղարի մանդատի շրջանակում են խաղաղության հասնելու ջանքերը, իսկ մեր պարտականությունն է աջակցել դրանց՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ: Մենք հնարավորություն կունենանք հաջորդ շաբաթ ԱՄՆ նախագահությամբ Ուկրաինայի մասին քննարկումների ժամանակ քննարկել այս շատ կարևոր հարցն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այցը»,- հայտարարել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր