00:00:00

Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրելու վերաբերյալ ԱԺ որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը. ՍԴ

19:14, 29 ապրիլ 2022 Քաղաքականություն

Սահմանադրական դատարանը 2021 թվականի սեպտեմբերի 2-ի ՍԴԱՈ-183 աշխատակարգային որոշմամբ քննության էր ընդունել «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 2-ի ԱԺՈ-01-Ա որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։   

ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ նշված գործով դիմող կողմը վիճարկում էր ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 2-ի ԱԺՈ-01-Ա որոշման՝ ըստ ձևի Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։  

2021 թվականի հոկտեմբերի 6-ին Սահմանադրական դատարանում ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցչի կողմից ներկայացվել էր գրավոր բացատրություն, որով հիմնավորվել էր, որ վիճարկվող որոշումն ընդունվել է Սահմանադրությանը և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին համապատասխան։  

ՀՀ սահմանադրական դատարանը 2022 թվականի ապրիլի 29-ի նիստում կայացրել է որոշում վիճարկվող որոշումը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին։  

Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր