00:00:00

Բերման է ենթարկվել Երեւանում խաղաղ ակցիայի 39 մասնակից

18:15, 28 ապրիլ 2022 Քաղաքականություն

Այսօր Երևանի մի շարք փողոցներում իրականացված տարբեր իրազեկման ակցիաների 39 մասնակից բերման է ենթարկվել։ Այս մասին  հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ վերջիններս բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182֊րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար։Նշենք, որ ապրիլի 25-ից Երեւանում միաժամանակ տեղի են ունենում տարբեր անհնազանդության ու իրազեկման ակցիաներ՝ քաղաքական ու հասարակական տարբեր ուժերի, նախաձեռնությունների, ուսանողության կողմից, որոնք ոստիկանությունը փորձում է խոչընդոտել՝ բերման ենթարկելով ակտիվիստներին։ Այս օրերին բերման է ենթարկվել արդեն շուրջ 100 քաղաքացի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր