2 օր առաջ Տիգրանաշենից սկիզբ առած «Դիմադրության» շարժման քայլերթը այսօր հասել է Նոր Կյանք համայնքին:
Քայլերթին մասնակցող ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը հիշեցրեց, որ Նոր Կյանքը այն համայնքն է, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր առաջին հաղթանակն է ունեցել եւ համայնքապետէ ընտրվել ՔՊ-ական Գարիկ Սարգսյանը:
«Հիմա տեսնում եմ, որ Նոր Կյանք համայնքում մեր ընկերները եւ այլ բնակիչներ մեզ են սպասում»,-ասաց նա:
Նոր Կյանքի մի խումբ բնակիչներ քայլերթի մասնակիցներին ողջունեցին «Միացու՛մ, պայքա՛ր, հաղ-թա-նա՛կ» բացականչություններով ու ծափերով:
«Մենք գիտենք, որ Նոր Կյանք համայնքում ապրում են ազգանվեր քաղաքացիներ, որ պատրաստ են մեր պայքարին սատար կանգնել՝ հանուն հայաստանի, Արցախի ու հայության, դուրս գալ փողոց: Հիմա նրանք ասում են՝ Նոր Կյանքից էլ սկսելու ենք Նիկո՜լի առաջին պարտությունը»,-ասաց նա:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ հավելեց, որ ամբողջ ճանապարհին մարդիկ ողջունում են իրենց, քաղցրավենիք են տալիս»: