00:00:00

Թուրքիայի նախագահն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

13:29, 28 ապրիլ 2022 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։

 

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ երկու նախագահները քննարկել են Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև երեկ Թուրքիայում տեղի ունեցած կալանավորների փոխանակման հարցը և Ուկրաինայում ընթացող պատերազմի շուրջ զարգացումները։

 

Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Թայիփ Էրդողանին Թուրքիայում նախօրեին ռուս օդաչու Կոնստանտին Յարոշենկոյի և ամերիկացի ծովային Թրևոր Ռիդի փոխանակման հետ կապված, որը կայացել է Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության (MİT) կոորդինացմամբ և վերահսկողությամբ։

 

«Նախագահ Էրդողանը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի դադարեցման համար նույնպես նախաձեռնություն ստանձնելու և դեպի խաղաղության ճանապարհին միջնորդություն անելու պատրաստակամություն է հայտնել և նշել է, որ ցանկանում են որքան հնարավոր է շուտ կայուն խաղաղություն հաստատել տարածաշրջանում՝ մեծացնելով Ստամբուլի բանակցություններում ձեռք բերված թափը»,- նշվել է հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր