00:00:00

Ամերիկացիները նոր կենսաբանական զենք են ստեղծել Ուկրաինայի լաբորատորիաներում․ ՌԴ ԱԽ

18:57, 27 ապրիլ 2022 Աշխարհ

ԱՄՆ-ն ամբողջ աշխարհով մեկ, այդ թվում՝ Ուկրաինայի տարածքում, կենսաբանական լաբորատորիաների մի ամբողջ ցանց է տեղակայել։

 Aysor.am-ի փոխանցմամբ, այդ լաբորատորիաներում, փաստացի, նոր կենսաբանական զենք են ստեղծել, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը՝ երկրի անվտանգային հարցերի շուրջ հրավիրված խորհրդակցության ժամանակ։
 
«Ռազմական հատուկ գործողության ընթացքում ստացվել են տվյալներ, որ այդ լաբորատորիաներում ամերիկացի գիտնականները ստեղծել են վիրուսներ, բակտերիաներ ու թունավոր նյութեր՝ տոկսիններ, ինչն, ըստ էության, կենսաբանական նոր զենք է։
 
Պենտագոնի վերահսկողությամբ Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաներ հիմնելու ակտիվ փուլն սկսվել է 2014 թվականից՝ անմիջապես այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները պետական հեղաշրջում հրահրեցին այնտեղ, որի նպատակը մեր պետության դեմ թշնամաբար տրամադրված պետություն ստեղծելն էր»,- ասել է Պատրուշևը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր