«5165» շարժման առաջնորդ, 44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը, մի խումբ համակիրների հետ Երևանի Աջափնյակ համայնքից երթով գալիս են Ազատության հրապարակ։
«Արցախի դրոշը մենք մեր պայքարի խորհրդանիշն ենք դարձրել, որովհետև մեր որդիները նույնպես պայքարի էին ելել Արցախի համար, որը Հայաստանն էր, և սրանով մենք ուզում ենք բոլորին ցույց տալ, որ Արցախը Հայաստանն է, և յուրաքանչյուր հայի պարտքն է պայքարել հանուն Արցախի»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ Դիմադրության շարժումը նույնպես իրազեկման երթ է անում, որը մեկնարկել է Գարեգին Նժդեհի հրապարակից։ Իրազեկման երթ են անում նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ու նրա աջակիցները։