Երկար քննարկումներից հետո Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախմբի որոշմամբ 3-րդ փուլի համար առանձնացվել են 12 քանդակներ, որոնք էլ շուրջ մեկ շաբաթ կներկայացվեն հանրության ուշադրությանը:
Հանրային քննարկման և հանձնախմբի արդյունքների համադրմամբ էլ կամփոփվեն վերջնական արդյունքները: Հանրային քննարկումը կսկսվի վաղվանից՝ ապրիլի 28-ից, և կտևի մեկ շաբաթ՝ մինչև մայիսի 5-ը: Այնուհետև տեղի կունենա լավագույն աշխատանքների վերջնական արդյունքների ամփոփումը: