00:00:00

Վրաստանը «երկրորդ ճակատ» չի բացի Ռուսաստանի դեմ․Ղարիբաշվիլի

15:26, 27 ապրիլ 2022 Աշխարհ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայրենիք է վերադարձել Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու համար, հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Ավելի վաղ Վրաստանի կառավարության ղեկավարը հայտնել էր, որ Թբիլիսին չի միանա Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո Արեւմուտքի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված բազմակի պատժամիջոցներին։

րանից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վրաստանից հետ է կանչել դեսպանին։

«Տեղեկություն կար, որ Ուկրաինայում պատերազմը պետք է սկսվեր նոյեմբերին կամ դեկտեմբերին, Սահակաշվիլին հենց այդ նպատակով էր եկել, որպեսզի պատրաստ լինի այստեղից բացել երկրորդ ճակատը, ցավոք, մեր ուկրաինացի ընկերները դա հաստատեցին, ինչը շատ ցավալի է. ինձ համար»,- ասել է Վրաստանի վարչապետը։

«Մենք չենք անի այնպիսի բան, որը չի համապատասխանում մեր ազգային շահերին, Վրաստանում երկրորդ ճակատ չի լինի»,- ընդգծել է Ղարիբաշվիլին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր