00:00:00

«Ձևավորեք դիմшդրությшն օջախներ. Նիկոլը հեռացվելու է». Իշխան Սաղաթելյանի կոչը

18:00, 27 ապրիլ 2022 Քաղաքականություն

«Դիմադրության» շարժումը թափ է հավաքում, այս մասին հայտնել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Ձեր աչքի առջև ամեն օր կրկնապատկվում է թե՛ մեր ակցիաների ու երթերի քանակը, թե՛ մասնակից քաղաքացիների թիվը։                 

Մենք շատ ժամանակ չունենք: Ամեն ինչ անում ու անելու ենք, որպեսզի մոտեցնենք բեկումնային պահը ու հստակ մշակված գործողություններով վճռականորեն «Ոչ» ասենք դավաճան իշխանություններին:   

Սիրելիներս, այսօրվանից սկսած՝ ևս մի քանի կարևոր գործեր ունենք. ցույցերի ու երթերի կողքին պետք է ձևավորենք դիմադրության նոր օջախներ։ Խնդրանքս է բոլորին՝ ձեր բակերում, փողոցներում, կոլեկտիվներում, գյուղերում ու քաղաքաներում ինքնակազմակերպվեք և սկսեք անհնազանդության բողոքի նոր ակցիաներ։ Խոսեք ձեր հարազատների, հարևանների, գործընկերների հետ։

Նրանց պետք է բացատրել պահի լրջությունն ու հապաղելու կործանարար հետևանքը։

Մենք պետք է կարողանանք ոտքի հանել ողջ ժողովրդին և շատ կարճ ժամանակում հաղթահարել մեր առջև դրված բոլոր մարտահրավերները։

Խնդրանքս հետևյալն է՝ ձևավորեք դիմադրության այդ օջախներն ու ամեն կերպ աջակցեք փողոցներում ակցիաներ իրականացնող մեր ակտիվիստներին ու երիտասարդներին։

​Ամեն ձևավորված խումբ, անհատ, դիմադրության օջախ իր բողոքի ձայնը թող բարձրացնի յուրովի:

Նիկոլը մեր երկրում ունի ընդամենը մեկ հենարան՝ ուժային կառույցները, նրանք էլ արդեն հասկանում են, որ այսպես շարունակվելու դեպքում այլևս չեն կարող պաշտպանել Ադրբեջանի ներկայացուցչին:

Նիկոլը հեռացվելու է: Մենք դա անելու ենք միասին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաղաթելյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր