Ազատության հրապարակում ոստիկանները ուժ են կիրառել Արթուր Վանեցյանի կողմնակիցների նկատմամբ ու բերման ենթարկել հրապարակից։
Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այդ գործողություններին, Վանեցյանը ասաց․
«Ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառեց, բոլորի նյարդերը լարված են, իշխանությունները հասկանում են, որ ժողովրդական շարժումը թափ է առնում և չեն կարողանալու որևէ կերպ կասեցնել, ուզում են այսպիսի ակցիաներով մարդկանց վախեցնել, բայց որևէ բան չի ստացվելու»։
Վանեցյանը ասաց, որ Ազատության հրապարակից 4-5 բերման ենթարկված կա։
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ից ընդդիմությունը սկսել է փողոցային պայքարի ակտիվ փուլը։
Ավելի վաղ՝ ապրիլի 17-ին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը հայտարարել էր Ազատության հրապարակում անժամկետ ակցիաների և նստացույցի մեկնարկի մասին։