Քաղաքացիներն այսօր ակցիա են իրականացրել ԱԳՆ-ի դիմաց, նրանք շապիկներ են դրել ԱԳՆ-ի շենքի առջև, որոնց վրա պատկերված էին արյունոտ ձեռքեր: Ակցիա իրականացնողներն իրենց ուսերին Հայաստանի ու Արցախի դրոշներն էին պարզել, իսկ ձեռքներին «Ամոթ», «Զիջելու հայրենիք չունենք», «Հայաստանը լինելու է, Արցախը լինելու է», «Մի կործանեք երկիրը», «Մինչեւ լավ ապրելը դեռ պետք է ապրել» գրություններով պաստառներ էին: