00:00:00

ՀՀ իշխանությունը պարտավոր է այս միջադեպը կապել Ադրբեջանում պահվող հայերի հարցի հետ և պահանջել մեր հայրենակիցների անհապաղ վերադարձը. Մետաքսե Հակոբյան

11:21, 02 հոկտեմբեր 2026 Բլոգ

«Այսօր արդեն դժվար է որևէ մեկին համոզել, թե այս իշխանությունները կարող են պաշտպանել Հայաստանի Հանրապետությունն ու ՀՀ քաղաքացուն։ Սյունիքի Շաքի բնակավայրում տեղի ունեցածը դրա հերթական և շատ վտանգավոր հաստատումն է»,- նշել է Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ 

Նա գրել է. «Ադրբեջանցի զինծառայողը հատում է ՀՀ սահմանը, հասնում հայկական բնակավայր և կրակում ՀՀ քաղաքացու վրա։

Օրվա իշխանությունները ասում էին և շարունակում են պնդել, թե Արցախը հանձնեցին՝ Հայաստանը «փրկելու», սահմանները խաղաղեցնելու և «խաղաղության դարաշրջան» բերելու համար։

Բայց որտե՞ղ է այդ խաղաղությունը։

Համենայն դեպս ես վստահ եմ, որ Արցախը հանձնած նիկոլները նույնիսկ ունակ չեն հասարակությանը տալ ամբողջական և հրապարակային պարզաբանում՝ ինչպես է ադրբեջանցի զինծառայողը հատել ՀՀ սահմանը, հասել բնակավայր և զինված հարձակում իրականացրել ՀՀ քաղաքացու նկատմամբ։

Ունակ չէ անհապաղ ուժեղացնել սահմանամերձ բնակավայրերի և քաղաքացիների անվտանգությունը, որպեսզի նման ներթափանցման և հարձակման կրկնության հնարավորություն չլինի։

Ունակ չէ ադրբեջանական կողմին ներկայացնելու հստակ պահանջ՝ ապահովել նման դեպքերի բացառումը։

Եվ կարևորը՝ Հայաստանի իշխանությունը պարտավոր է այս միջադեպը կապել Ադրբեջանում պահվող հայերի հարցի հետ և պահանջել մեր հայրենակիցների անհապաղ վերադարձը։ Պետք է օրակարգ բերի փոխանակման հստակ մեխանիզմը՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։

Միանգամայն հստակ է, որ տեղի ունեցածը սահմանային միջադեպի հարց չէ։

Սա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, ՀՀ քաղաքացու անվտանգության և պետության՝ իր քաղաքացիներին պաշտպանելու կարողության հարց է։

Ոչ թե լռություն, ոչ թե հերթական հայտարարություն, այլ՝ անվտանգություն, պատասխանատվություն և մեր հայրենակիցների վերադարձի համար կոնկրետ գործողություններ»։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր