Ազգային անվտանգության համակարգի աշխատակիցների միջավայրում համախմբումը բնականոն ընթացքում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ համահիմնադիր Միքայել Համբարձումյանը։
Նա, մասնավորապես, գրել է. «Կյանքի է կոչվում ԱԱԾ պահեստազորի սպաների միության կողմից այսօր հնչեցված ուժերի մոբիլիզացիայի հրապարակային կոչը:
Իմ տպավորությամբ մեր գործընկերներից շատերը իսկապես տրամադրված են համախմբվելու և խնդիրները մեկտեղ լուծելու վճռականությամբ: Ազատության հրապարակում տիրող բարձր տրամադրությունը վկայում է, որ ընդդիմության քայլերը նպատակային ու ճիշտ են հաշվարկված:
Հուսամ, որ պահեստազորում գտնվող մեր մյուս բարձրաստիճան սպաները ևս կմիանան մեր նախաձեռնությանը»: