00:00:00

Բրյուսելում Հայոց ցեղասպանության զոհերին ոգեկոչող խաչքարը պղծել են թուրքական «Ազգայնական շարժման» խորհրդանիշով. դեսպանություն

19:35, 26 ապրիլ 2022 Աշխարհ

Մշակութային վանդալիզմի թիրախ է դարձել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Բրյուսելի Անրի Միշո հրապարակում տեղակայված խաչքար-հուշակոթողը, որի մոտ ապրիլի 24-ին տեղի էր ունեցել ոգեկոչման արարողություն։ Այս մասին տեղեկացնում է Բելգիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը։

«Խաչքարի վրա կարմիր գույնով պատկերված է թուրքական Ազգայնական շարժում կուսակցության սիմվոլիկան։ Այդ կուսակցությունը հանդիսանում է ազգայնամոլական «Գորշ գայլեր» կազմակերպության «կնքահայրը»: Հուշակոթողը պղծվել է նաև հայհոյաբանական գրառմամբ։

Նման գործողությունները, որոնք հայատյացության և անհանդուրժողականության ցայտուն դրսևորումներ են, անհամատեղելի են համամարդկային արժեքների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր