Ամեն ինչ ճիշտ են անում, ամեն ինչ օրինական է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, Կոմիտաս-Վաղարշյան փողոցների խաչմերումում փողոց փակելու ակցիայի մասին հայտարարեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը, ով յդ պահին եւս այդտեղ էր:
Հարցին, թե պատրաստվո՞ւմ է միանալ եւ փակել ճանապարհը, նա պատասխանեց. «Ես միացած եմ առաջին օրվանից մինչեւ հիմա»:
Նշենք, որ դաշնակցական երիտասարդները փակել են Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկը: Նրանք նստել էին փողոցում եւ վակարկում էին. «Առանց Նիկոլ Հայաստան», «Նիկոլ դավաճան», «Առանց թուրքի Հայաստան»։ Որոշ ժամանակ անց ոստիկանները եկան եւ բացեցին ճանապարհը: