00:00:00

Լավրովը հայտարարել է երրորդ համաշխարհային պատերազմի իրական վտանգի մասին

07:48, 26 ապրիլ 2022 Աշխարհ

Երրորդ համաշխարհային պատերազմի բռնկման իրական վտանգ կա, դա չպետք է թերագնահատել, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
 
«Վտանգը լուրջ է, այն իրական է, այն չի կարելի թերագնահատել», - ասել է Լավրովը։
 
Խոսելով այն մասին, թե ինչ է պատրաստ Մոսկվան անել երրորդ համաշխարհային պատերազմի բռնկումը կանխելու համար, նախարարն ասել է. «Ռուսաստանն արդեն շատ ու երկար տարիներ է անում»։
 
«Նույնիսկ Թրամփի վարչակազմի օրոք մենք Մոսկվայի և Վաշինգտոնի ամենաբարձր մակարդակներում հանդես ենք եկել վերահաստատելու Գորբաչովի և Ռեյգանի 1987 թվականի հայտարարությունն այն մասին, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել: Մենք հորդորել ենք Թրամփի թիմին կրկնել այս շատ կարևոր հայտարարությունը, որը կարևոր է մեր ժողովուրդների, բայց ամբողջ աշխարհի համար։ Ցավոք, մենք չկարողացանք համոզել մեր գործընկերներին նման քայլի անհրաժեշտության մեջ, բայց մենք շատ արագ պայմանավորվեցինք Բայդենի վարչակազմի հետ, և անցյալ տարվա հունիսին Ժնևի գագաթնաժողովի ժամանակ մեր նախագահները նման հայտարարություն արեցին», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր