00:00:00

Անհնար է ուժով կասեցնել ժողովրդի պոռթկումը․ Վանեցյան

07:04, 26 ապրիլ 2022

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը շատ լավ է գնահատում պայքարի երկրորդ փուլը։

Ըստ նրա՝ հստակ է մի բան՝ ազգն արթնացել է, մարդիկ գիտակցել են, որ «պետք է քշել այս իշխանություններին»։

«Այսօր ևս նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ, հուսամ՝ կլինեն նաև ինքնաբուխ միջոցառոմներ, ժամը 18։00-ին հավաքվելու ենք Ազատության հրապարակում, որից հետո կորոշենք՝ ինչ ենք անելու», - լրագրողների հետ զրույցում  ասաց Վանեցյանը։

ԱԱԾ նախկին տնօրենը հույս ունի՝ ոստիկանությունը չի դիմի արկածախնդրության, կշարունակի իրականացնել իր ծառայությունը։

«Երեկ որոշակի կոպտություն է եղել, ինձ պատմեցին, որ եղել է ուժի կիրառում, հույս ունեմ՝ ոստիկանությունը չի գնա սրացման, որովհետև անհնար է ուժով կասեցնել ժողովրդի պոռթկումը», - նշեց ընդդիմադիր գործիչը։

Վանեցյանն ասաց, թե իրենք իշխանության համար չեն պայքարում. այս պայքարը չունի ընդգծված առաջնորդ. սա պայքար է հանուն Արցախի ու Հայաստանի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր