00:00:00

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայի խնդրի կարգավորման հետ կապված հարցեր

17:00, 25 ապրիլ 2022 Աշխարհ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը և Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը Անկարայում կազմակերպված հանդիպմանը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակի դիվանագիտական լուծմանն ուղղված և կարիքավորներին հումանիտար օգնություն ցուցաբերելու նպատակով  միջանցքներ բացելու վերաբերյալ հարցեր: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասվում է Գուտերեշի գրասենյակի տարածած հաղորդագրության տեքստում:

«Գլխավոր քարտուղարն աջակցություն է հայտնել Թուրքիայի կողմից հարցի դիվանագիտական կարգավորմանն ուղղված ջանքերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կողմերը շեշտել են, որ անհրաժեշտ է հումանիտար միջանցքներ բացել, որոնք հնարավորություն կտան տարհանել քաղաքացիներին և անհրաժեշտ հումանիտար աջակցություն ցույց տալ բնակչության այն խմբերին, որոնք տուժել են:
Գուտերեշի և Էրդողանի  հանդիպումը, որը տեղի է ունեցել ապրիլի 25-ին Անկարայում՝ նախագահական պալատում, տևել է 70 րոպե:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր