00:00:00

ԱՄՆ-ի նպատակը Ռուսաստանին թուլացնելն է. Պենտագոնի ղեկավար

16:42, 25 ապրիլ 2022 Աշխարհ

ԱՄՆ-ի նպատակը Ռուսաստանին թուլացնելն է, որպեսզի նա «չկարողանա անել այն, ինչ արեց»։ Այս մասին Կիեւայցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, փոխանցում է The Hill-ը։

Լրագրողների հարցին, թե որն է ԱՄՆ-ի նպատակն Ուկրաինայում, նա ասել է. «Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան ինքնիշխան երկիր, ժողովրդավարական երկիր մնա, որը կարող է պաշտպանել իր ինքնիշխան տարածքը»: «Մենք ցանկանում ենք, որպեսզի Ռուսաստանն այնքան թուլանա, որ  չկարողանա անել այն, ինչ արեց Ուկրաինա ներխուժման ժամանակ»,- ասել է նա։

Օսթինի խոսքով՝ ԱՄՆ-ն ցանկանում է, որպեսզի «Ռուսաստանը ռազմական հնարավորությունները շատ արագ վերարտադրելու հնարավորություն չունենա»:

Պենտագոնի ղեկավարը հավելել է, որ «մենք ցանկանում ենք միջազգային հանրությանն ավելի միասնական տեսնել, հատկապես՝ ՆԱՏՕ-ին, եւ մենք դա տեսնում ենք, եւ դա հիմնված է նախագահ Բայդենի, ինչպես նաեւ մեր դաշնակիցների եւ գործընկերների քրտնաջան աշխատանքի վրա… Մենք պատժամիջոցներ սահմանեցինք եւ շատ արագ ցույց տվեցին, որ պատրաստվում ենք պաշտպանել ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր թիզ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր