Այս շաբաթ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունը կունենա պետ։ Irakanum.am-ի տեղեկություններով վարչության պետ է նշանակվելու ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խորհրդական Յակով Ասատրյանը։
Ըստ տեղեկությունների, Առողջապահության նախարարությունում բավականին ծանր են տանում Յակով Ասատրյանի ազատումը, քանի որ նա էր զբաղվում պետպատվերի բաշխմամբ ու փաստացի այս ոլորտը մնում է առանց ղեկավարի։
Մեր աղբյուրները հայտնեցին նաև, որ Յակով Ասատրյանը համարվում է Տիգրան Ավինյանը մտերիմներից և նրա նշանակումը անմիջականորեն կապվում է հենց Ավինյանի հետ։
Յակով Ասատրյանը հրաժարվեց մեկնաբանել տեղեկությունը։
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության նախկին պետ Կամսար Բաբինյանը նշանակվել էր Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում։
Irakanum.am