00:00:00

Իսրшյելի զինվորшկшնները հրետшնшյին հшրվшծ են հшսցրել Լիբшնщնի օբյեկտին ի պшտшսխшն հրթիռի шրձшկմшն

06:06, 25 ապրիլ 2022 Աշխարհ

Իսրայելացի զինվորականներն ապրիլի 25-ին հրետանային հարված են հասցրել Լիբանանի հարավում ենթակառուցվածքի օբյեկտին եւ կրակի աղբյուրին ի պատասխան նույն օրն ավելի շուտ հանրապետության տարածքից հրեական պետության վրա հրթիռի արձակման: Այդ մասին հաղորդել է բանակային մամուլի ծառայությունը։

«Ապրիլի 25-ի գիշերը Լիբանանից Իսրայելի տարածք է արձակվել հրթիռ, որն ընկել է չբնակեցված տարածքում Իսրայեի հյուսիսի Մացուվա կիբուցի (գյուղատնտեսական բնակավայր) մերձակայքում: Ի պատասխան գնդակծման Իսրայելի պաշտպանության բանակի հրետանին հարված է հասցրել արձակման շրջանին եւ ենթակառուցվածքային թիրախին, որոնք գտնվում են Լիբանանի հարավի չբնակեցված շրջաններում»,- ասված է այտարարության մեջ: Kan ռադիոկայանը հաղորդում է, որ Իսրայելի տարածքի գնդակոծման հետեւանքով տուժածների եւ վնասի մասին հաղորդումներ չեն ստացվել:

պատեստինամետ կազմակերպություններից: Լիբանանցի զինծառայողները եւ Լիբանանում ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերի խաղաղապահները, որոնք տեղաբաշխված են սահմանին,հայտնաբերել են հրթռային կայանքները, որոնցից կատարվել է գնդակոծությունը, բայց չեն կարողացել բռնել հրադադարի ռեժիմը խախտողներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր