Զելենսկին և Էրդողանը քննարկել են Մարիուպոլի բնակիչներին և զինվորականներին տարհանելու անհրաժեշտությունը, այս մասին հայտնել է ԲիԲիՍի լրատվամիջոցը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ «կարևոր հեռախոսազրույց» է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Շաբաթ օրը Զելենսկին սպառնացել է դուրս գալ Մոսկվայի հետ բանակցություններից, եթե ռուսական ուժերը «ոչնչացնեն» Մարիուպոլի «Ազովստալ» պողպատի գործարանում թաքնված վերջին ուկրաինացի պաշտպաններին։
Թուրքիան լավ հարաբերություններ ունի և՛ Ուկրաինայի, և՛ Ռուսաստանի հետ, և Էրդողանի ջանքերով Ստամբուլում տեղի ունեցավ հրադադարի շուրջ բանակցությունների մեկ փուլ։