00:00:00

Բրիտանական և ուկրաինական հատուկ ծառայությունները սադրանք են նախապատրաստում, ինչպես Բուչայում. ՌԴ ՊՆ

20:40, 23 ապրիլ 2022 Աշխարհ

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության ազգային վերահսկողության կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցևը հայտնել է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության և բրիտանական հատուկ ծառայությունների աշխատակիցները Լիսիչանսկ քաղաքում սադրանք են նախապատրաստում, որը նման կլինի Բուչա քաղաքում տեղի ունեցածին։

Ռուսական ռազմական գերատեսչության տվյալներով՝ քաղաք են ժամանել ուկրաինական և արևմտյան լրատվամիջոցների լրագրողները, որոնք նախկինում մասնակցել են Բուչայում բեմադրված տեսանկարահանումներին։

Միզինցևն ընդգծել է, որ ենթադրյալ «ռուսների վայրագությունների» մասին այս սադրանքը շուտով լայնորեն կտարածվի արևմտյան լրատվամիջոցներում։

Միզինցևը խոսել է նաև Օդեսայի նավահանգստում քիմիական նյութերով մոտալուտ սադրանքի մասին։ Նրա խոսքով՝ նախատեսվում է ռուսական հրթիռային հարձակման իմիտացիա կատարել Ուկրաինայի ռազմածովային ուժերի բազայի վրա, ինչի համար ձեռնարկության տարածք է բերվել ամոնիակով ցիստեռն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր