Ապրիլի 14-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի 3-րդ հանդիպումը տեղի կունենա կրկին Վիեննայում։ Նախորդ երկու հանդիպումներից հետո կողմերը միևնույն բովանդակությամբ ու շեշտադրումներով հայտարարությունն էին տարածել, թե բանակցությունների վերջնական նպատակը Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորումն է՝ առանց նախապայմանների:
Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանից հարցրեցինք՝ հնարավոր համարո՞ւմ է, որ առանց նախապայմանների լինի սահմանների բացում, ինչին մեր զրուցակիցը պատասխանեց.