Ռուսաստանն ու Ուկրաինան համատեղ հռչակագրի նախագիծ են մշակել: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Այս պահին կա համապարփակ տեքստ, որը քննարկում են բանակցողները: Բացի այդ, առաջնորդների միջև կուլիսային կապեր են գործում: Մենք տեսնում ենք, որ այս գործընթացում կա նաև համատեղ հռչակագրի նախագիծ»,- աղբյուրի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարարը: