00:00:00

Մոսկվայում 4 տարեկան երեխան ընկել է 6-րդ հարկից ու մահացել

13:17, 23 ապրիլ 2022 Աշխարհ

Մոսկվայի հարավում 4 տարեկան երեխա է մահացել․ նա ընկել է 6-րդ հարկի բնակարանի պատուհանից, հայտնում է մարզային վարչությունը։ Հարուցվել է քրեական գործ՝ «Անզգուշությամբ մահ պատճառելը» հոդվածով։

 

Ապրիլի 23-ի առավոտյան տղա երեխան կարճ ժամանակով մենակ է մնացել սենյակում՝ առանց ծնողների հսկողության։ Ենթադրաբար, նա բարձրացել է պատուհանագոգին դեպի բաց պատուհանը։ Պատուհանին տեղադրված ցանցը, որի վրա հենվել է փոքրիկը, պատռվել է ու երեխայի հետ դուրս է ընկել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր