ԱՄՆ-ը չի ակնկալում, որ Ուկրաինայում մարտերը կավարտվեն առաջիկա օրերին կամ շաբաթներին, ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։
«Մենք չենք ակնկալում, որ դա կավարտվի առաջիկա օրերին կամ նույնիսկ շաբաթներին: Մենք կարծում ենք, որ ռազմական գործողությունները կարող են ավելի երկար տևել», - ասել է Քիրբին։
«Ակնհայտ է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դա անելու մտադրություն չունի: Ես դա հասկանում եմ: Այնուամենայնիվ, դա չի փոխում այն փաստը, որ պատերազմը պետք է անհապաղ դադարեցվի»,- հավելել է Քիրբին: