Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հաջորդ շաբաթ կգլխավորի փորձագիտական առաքելությունը Չեռնոբիլի ԱԷԿ-ում, ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Առաքելության նպատակը Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության ընթացքում միջուկային վթարի սպառնալիքի կանխարգելմանն ուղղված ջանքերի ակտիվացումն է։
«ՄԱԳԱՏԷ-ի ներկայությունը Չեռնոբիլում կարեւոր նշանակություն կունենա Ուկրաինային աջակցելու մեր գործունեության համար, քանի որ նա ձգտում է վերականգնել ատոմակայանի վերահսկողությունը եւ ապահովել դրա անվտանգ եւ հուսալի շահագործումը: Դրան կհաջորդեն ՄԱԳԱՏԷ-ի ավելի շատ առաքելություններ Ուկրաինայի այս եւ այլ միջուկային օբյեկտներում»,-ասել է Գրոսին: