00:00:00

Ռուսական գազից հրաժարման հետևանքները կտեսնենք ձմռանը. Մակրոն

12:59, 22 ապրիլ 2022 Աշխարհ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ ռուսական գազից հրաժարումը կարող է այս ձմռանը խնդիրներ առաջացնել Եվրամիությունում։ Այդ մասին նա հայտարարել է ուրբաթ Ouest-France թերթին տված հարցազրույցում։

«Ռուսական գազից հրաժարման հետևանքներն այս ամառ չենք տեսնի, բայց չենք կարող դրա հետևանքները չտեսնել ձմռանը»,- ասել է Մակրոնը։

Ավելի վաղ պետության ղեկավարը հայտնել էր, որ ԵՄ տնտեսության համար հնարավոր բացասական հետևանքների պատճառով ռուսական գազի վրա էմբարգո սահմանելու հարցը չի դիտարկվում։ Նույն դիրքորոշումն է կիսում Ֆրանսիայի ֆինանսների նախարարության ղեկավար Բրունո Լը Մերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր