00:00:00

Լիակատար վերահսկողություն Դոնբասի և Ուկրաինայի հարավի նկատմամբ. ՌԴ ՊՆ-ն՝ հատուկ գործողության 2-րդ փուլի նպատակների մասին

11:04, 22 ապրիլ 2022 Աշխարհ

Ռուսական բանակն Ուկրաինայում հատուկ գործողության երկրորդ փուլում պետք է լիակատար վերահսկողություն սահմանի Դոնբասի վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈՒ Կենտրոնական ռազմական շրջանի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Ռուստամ Միննեկաևը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հատուկ գործողության երկրորդ փուլը սկսել է բառացիորեն երկու օր առաջ. ռուսական բանակի խնդիրներից մեկը Դոնբասի և Ուկրաինայի հարավի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելն է»,- ասել է նա։

Դոնբասի նկատմամբ ՌԴ զինված ուժերի վերահսկողությունը հնարավորություն կտա ցամաքային միջանցք ստեղծել դեպի Ղրիմ, ընդգծել է Միննեկաևը։

Մինեկաևը հավելել է, որ հատուկ գործողությունը պետք է «հաջողությամբ հասցնել իր տրամաբանական ավարտին»։ Նա նշել է, որ առաջադրված բոլոր խնդիրները կկատարվեն։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր