Արցախի Շուշի քաղաքում, որը 44-օրյա պատերազմից հետո անցել է Բաքվի վերահսկողության տակ, ապրիլի 22-ին մեկնարկել է Աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարը, որի ժամանակ երկրի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին, գրում է minval.az-ը:
Ալիևը ևս մեկ անգամ կոչ է արել կոնկրետ բանակցություններ սկսել Երևանի հետ՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։
«Եթե Հայաստանում կան որոշակի ուժեր, որոնք դեռ մտածում են «ռևանշիզմի» մասին և դրա հիման վրա խոչընդոտում են խաղաղության պայմանագրի ստորագրումն ու Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» ճանաչումը, ապա մենք ստիպված կլինենք համարժեք քայլերի դիմել և չճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է Ալիևը։