ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ աշխարհն այսօր ավելի մեծ վտանգի մեջ է, քան երբևէ։ Դա բացատրվում է ժամանակակից զենքի հզորությամբ, ինչպես նաև այն փաստով, որ պետություններին, նրա կարծիքով, աշխարհում այլևս չեն հարգում։
«Հիմա, իմ կարծիքով, մեր երկրի պատմության ամենավտանգավոր ժամանակաշրջանն է: Երբեք մեր աշխարհը նման վտանգի մեջ չի եղել»,-ասել է Թրամփը: