ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել դպրոցներում դրոշի բարձրացման և պետական օրհներգի կատարման գաղափարին, բայց միայն այնտեղ, որտեղ նման արարողություններ կարելի է անցկացնել արժանապատվորեն: Այս մասին նա հայտարարել է «Ռուսաստանը հնարավորությունների երկիր է» ԱՆ խորհրդի նիստում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Միջոցառման ընթացքում ՌԴ կրթության և գիտության նախարար Սերգեյ Կրավցովը հիշեցրել է, որ հաջորդ ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ից ուսումնական շաբաթվա սկզբին յուրաքանչյուր դպրոցում կկատարվի օրհներգը և կբարձրացվի պետական դրոշը: «Սերգեյ Սերգեևիչը, ինչ վերաբերում է օրհներգին, դրոշին։ Այո, դա շատ ճիշտ է եւ պահանջված։ Բայց միայն պետք է, որ դա արվի արժանապատվորեն», - ասել Է Պուտինը։ Նա հավելել է, որ «այնտեղ, որտեղ դա հնարավոր չէ կազմակերպել այնպես, ավելի լավ է առայժմ հետաձգել» այդ ավանդույթի ներդրումը: Նախագահի խոսքով՝ ընթացակարգը պետք է համապատասխանի այդ խորհրդանիշների նշանակությանը։