00:00:00

ՌԴ-ում քննարկում է պատերազմի կրած հետևանքները

20:39, 20 ապրիլ 2022 Աշխարհ

Ռուսական բարձրաստիճան պաշտոնյաների աճող թիվը գալիս է այն եզրակացության, որ Ուկրաինայում պատերազմի շարունակությունը Ռուսաստանին կդատապարտի տարիների մեկուսացման՝ կաթվածահար անելով նրա տնտեսությունը և վտանգի տակ դնելով նրա անվտանգությունը, պնդում է BBC-ին հղում անելով Bloomberg-ին։
 
Հրապարակման զրուցակիցները, սակայն, շանս չեն տեսնում, որ Վլադիմիր Պուտինը կփոխի ուղեգիծը։ Ռուսաստանի նախագահը, ասում են նրանք, ավելի ու ավելի է ապավինում կոշտ գծի խորհրդականների նեղացող շրջանակին և մերժում է իրեն պատերազմի հետևանքների մասին զգուշացնելու փորձերը: Bloomberg-ի երկու աղբյուրներ պնդում են, որ Ուկրաինա ներխուժելու որոշումը կայացրել է Պուտինը մի քանի պաշտոնյաների, այդ թվում՝ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, շտաբի պետ Վալերի Գերասիմովի և ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ միասին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր