ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ զրուցել է չինացի գործընկերոջ հետ։
Օսթինը, որը Չինաստանին ԱՄՆ-ի բանակի գլխավոր երկարաժամկետ մարտահրավեր է համարում, հեռախոսազրույց է խնդրել պաշտպանության նախարար, գեներալ Վեյ Ֆենգի հետ՝ ամիսներ շարունակ ՉԺՀ Կենտրոնական ռազմական խորհրդի նախագահ, գեներալ Սյու Ցիլիանի հետ խոսելու անհաջող փորձերից հետո, հաղորդում է AP-ն:
Գործակալության տվյալներով՝ Օսթինը ցանկացել է խոսել Ցիլիանի հետ, քանի որ վերջինս ավելի մեծ ազդեցություն ունի, քան Վեյ Ֆենգը։ Սակայն Պեկինը պնդել է, որ արարողակարգը պահպանվի, եւ Օսթինը խոսի Ֆենգի հետ, որն իր գործընկերն է որպես պաշտպանության նախարար, բայց Ցիլյանից ցածր է հիերարխիայում եւ ավելի քիչ ռազմական ազդեցություն ունի:
Օսթինի նախորդները սովորաբար Ֆենգի հետ են խոսել։
Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Օսթինը չինացի գործընկերոջ հետ զրույցից հետո առանցքային հարցերի շուրջ լուրջ առաջընթացներ չի ակնկալում:
Օսթինն իր զրույցը, որը տեւել է մոտ 45 րոպե, համարել է մարտի 18-ին նախագահ Ջո Բայդենի եւ նախագահ Սի Ծինփինի տեսազանգով զրույցի շարունակություն, որտեղ նա նկարագրել է ծանր հետեւանքները, որոնց կբախվեն չինացիները, եթե ռազմական կամ տնտեսական օգնություն ցուցաբերեն Ռուսաստանին: