00:00:00

Ինքնաթիռներ չենք ստացել. Ուկրաինան հերքել է Պենտագոնի հայտարարությունը

12:06, 20 ապրիլ 2022 Աշխարհ

Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ արևմտյան գործընկերներից նոր ինքնաթիռներ չի ստացել. Կիևին տրամադրվել են միայն պահեստամասեր, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ուկրաինան գործընկերներից նոր ինքնաթիռներ չի ստացել: ԱՄՆ կառավարության աջակցությամբ Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերը պահեստամասեր և բաղադրիչներ են ստացել շահագործման մեջ գտնվող ինքնաթիռների պարկի վերականգնման և վերանորոգման համար, ինչը թույլ կտա մեզ ավելի շատ սարքավորումներ գործարկելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Երեքշաբթի Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ Ուկրաինան վերջերս ստացել է լրացուցիչ ինքնաթիռներ որպես ռազմական օգնություն, բայց ոչ ԱՄՆ-ից: Նա նշել է, որ չի հրապարակի «մանրամասները, թե ինչ են տրամադրում այլ երկրներ»։ Սակայն, ըստ Քիրբիի, Կիևն այժմ ունի ավելի մեծ թվով «օպերատիվ մարտական ինքնաթիռներ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր