Ի՞նչ է կատարվել իրականում եւ ինչու՞ է փոխքաղաքապետի աթոռին հայտնվել օրենք չիմացող եւ ինքնագործունեությամբ զբաղվող անձ։
Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը ի պատասխան Irakanum.am-ի հրապարակման պնդում է, որ գործել է օրենքի շրջանակներում եւ իր անմիջական հանձնարարականով է բաժնի պետ Անի Քոչարյանը բողոք-դիմում գրել ներքին բլանկով եւ տվյալ բաժնի էլեկտրոնային հասցեից՝ ուղարկելով միրզգային կառույցներից մեկի մշտական ներկայացուցչին եւ սա համարում է իր դեմ ուղղված արշավ։
Irakanum.am-ը հետեւողական լինելով իրադարձությունների զարգացմանը՝ փոխքաղաքապետի տարբեր լրատվական կայքերին տված հարզացրույցներից պարզեց, որ Դավիթ Առուշանյանը հակասական եւ բազմաթիվ օրենքների խախտման մասին հայտարարություններով է հանդես գալիս։ Մասնավորապես՝ պարզաբանումներից մեկում ասել է․ «Իմ կարծիքով 21-րդ դարում որեւէ մեկին որեւէ բան հնարավոր չէ ստիպել, նամանավանդ, որ քո հարազատն է ինքը»։ Կարելի է ենթադրել, որ Առուշանյանը մեղադրում է Անի Քոչարյանին ինքնագործունեության մեջ կամ անձնական շահերից բխելով է հանձնարարել գրել, այլապես բաժնի ԺՊ-ն իրավասություն չուներ կարգադրություն չկատարելու , կամ մեղադրում է վերջինիս օրենք չիմանալու մեջ եւ իր խոսքում միաժամանակ անհարգալից վերաբերվում քաղաքապետի պաշտոնին․ «Քաղաքապետի տեղյակ լինել-չլինելը ի՞նչ կապ ունի, արտաքին կապերը նամակ է ուղարկել։ Արտաքին կապերը եթե իրավունք չունի նամակ ուղարկել, գրություն ուղարկելու, իրա բլանկն ուղարկելու, ուրեմն ապօրինի է, թող իրավապահ համակարգը զբաղվի էս ամեն ինչով»,-հավելել է փոխքաղաքապետը։
Նշենք, որ Գյումրու համայնքապետարանի արտաքին կապերի եւ ծրագրերի բաժնի ժամանակավոր պաշտոնակատարը ըստ օրենքի իրավասու չէ ներքին բլանկով (համարվում է ոչ պաշտոնական, քանզի ուղարկված չէ քաղաքապետարանի պաշտոնական էլեկտրոնային հասցեից, չկա գրավոր հանձնարարական վերադասների կողմից, չի ներկայացվել աշխատակազմի քարտուղարին՝ ստանալու համայնքի ղեկավարի հաստատումը), անձնական էլեկտրոնային հասցեից, իրեն ոչ համազորին՝ այս դեպքում միջազգային կառույցի մշտական ներկայացուցչին, նամակ գրել, առավել եւս բողոք, որն իր մեջ պարունակում է այնպիսի նախադասություններ, ինչպիսիք են՝ անձի անվան անհիմն շահարկումներ, մեղադրականներ՝ առանց հստակ փաստարկների, մատնանշումներ դեպի անձնական տիրույթ եւ կասկածի տակ է դրվել միջազգային կառույցի բարձր համբավը։
(ՏԵՍ՝ ԿԱՐԳ, ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԵԼԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՇԱՐԺՆ ՈՒ ԱՌԱՔՈՒՄԸ)։ (Տես՝ Համայնքային ծառայության պաշտոնի անձնագիր, 4․Շփումները եւ ներկայացուցչությունը)։
Չբավարարվելով կատարվածով, իր հարցազրույցներում հակասում է իրեն եւ վերապահում ընդհանուր կառույցի դիրքորոշում հայտնել, կրկին հնչեցնելով անփաստարկ մեղադրականներ․ «Քաղաքապետարանը նույն դիրքորոշումն ունի, որ եթե որեւէ մեկը անարգում է քաղաքապետարանի ինստիտուտը, միանշանակ պիտի հետեւանքներ ունենա, քաղաքապետարանը այլ դիրքորոշում չի կարող ունենալ, բայց որեւիցե պետական կառույց չի կարող ունենալ այլ դիրքորոշում, որ որեւիցե անարգում է քաղաքապետարան ինստիտուտը»։
Դավիթ Առուշանյանը հավանաբար տեղյակ չէ, որ քաղաքապետարանը «ինստիտուտ» չէ եւ Irakanum.am-ն ունի քաղաքապետի դիրքորոշումը։ Գյումրու համայնքապետարանի մամլո խոսնակի փոխանցմամբ, քաղաքապետը տեղյակ չի եղել բողոքից։ Ինչը նշանակում է, որ փոխքաղաքապետը գործել է ինքնագլուխ եւ բողոք-նամակը չի հանդիսանում քաղաքապետարանի դիրքորոշում ։ Ըստ օրենքի տեղի ունեցածը պաշտոնի դիրքի չարաշահում է։ Փոխքաղաքապետը տեղյակ չէ, որ քաղաքապետարանի դիրքորոշում կարող է հայտնել բացառապես միայն քաղաքապետը։ Դրանից ելնելով, այս եւ այլ հնչած եւ հասցեավորված «մեղադրանքները» միջազգային կառույցի ներկայացուցչի հասցեին, որը ներկայացվել է փոխքաղաքապետի անմիջական եւ բանավոր հանձնարարականով կարող են որակավորվել զրպարտություն եւ անհիմն մեղադրանք։
Ինչ վերաբերվում է Անի Քոչարյանի աշխատանքից ազատվելու հանգամանքին, ապա Առուշանյանը հայտնել է, որ վերջինս իր անմիջական ենթական չի եղել , նրա ղեկավարած բաժինն էլ իր «կուռացիայի» տակ չի եղել ։ Այսինքն փոխքաղաքապետը կարգադրություն է տվել աշխատակցի, ով իր «կուռացիայի» տակ չի եղել։ Արդյո՞ք սա էլ օրենքի խախտում չէ։
Անդրադառնալով․ «Անին շատ պատվախնդիր պահեց իրեն, ազատման դիմումի պատճառը գուցե նաեւ այն էր, որ այդ կինը սոցիալական ցանցերով, զանգերով իրեն շատ բուռն պահեց»,-հնչեցրած նախադասությանը, Առուշանյանը կրկին փաստում է, որ եղել է անօրինականություն եւ գործել են իրենց լիազորություններից դուրս։ Այլապես հարց է առաջանում ժամանակավոր պաշտոնակատարը ինչու՞ է աշխատանքից ազատման դիմում գրել։
Նշեք, որ Արման Բաղդասարյանը, ով հանդիսանում է Անի Քոչարյանի ամուսինը հարցազրույցներից մեկում ասել է․ «Ես խնդրի մասին տեղեկացել եմ կատարվածից հետո։ Այդ կինը մի քանի օր առաջ զանգել էր կնոջս, որպեսզի աղմուկ չբարձրանար (Հիշեցնենք՝ Դավիթ Առուշանյանը պնդում է հակառակը, որ կինը սոցիալական ցանցերով, զանգերով իրեն շատ բուռն է պահել), խնդիրներ չլիներ, կինս ազատման դիմում գրեց»։
Նշանակում է, կարող ենք ենթադրել, որ Դավիթ Առուշանյանը կրկին զբաղվում է զրպարտությամբ, քանզի մեր ուսումնասիրությամբ այդ կնոջ էջում՝ քաղաքապետարանին , քաղաքապետարանի աշխատակիցներին, առավել եւս այս թեմայի շուրջ, տվյալ ժամանակաշրջանում եւ նրանցից ոչ մեկին հասցեավորված գրառում չկա։ Ավելին մեր ունեցած հավաստի աղբյուրներով միջազգային կազմակերպության ներկայացուցիչը աշխատանքային եւ բարիդրացիական հարաբերությունների մեջ է ինչպես քաղաքապետի, այնպես էլ մարզպետի հետ։
Այսպիսով, Դավիթ Առուշանյանը իր հարցազրույցներում բազմիցս հայտարարել է, որ Անի Քոչարյանը իր անմիջական հանձնարարականն է կատարել ։ Ենթադրել, որ Անի Քոչարյանը լիազորությունների շրջանակից դուրս գործողություն է կատարել, չարաշահել պաշտոնական դիրքը եւ վերջինս հասկանալով իր մեղավորությունը ազատման դիմում գրել։ Իսկ առանց քաղաքապետի իմացության, օրենք չիմացող, առանց գրավոր հանձնարարականի իր «կուռացիայի» տակ չգտնվող աշխատակցին կարգադրություն տվող անձը մնացել է անպատիժ։
Քաղաքապետարանից՝ փոխքաղաքապետի եւ բաժնի ԺՊ-ի անօրինականությունների եւ իրավախախտումների վերաբերյալ դեռւես ոչ մի պարզաբանում չկա։ Չկա նաեւ քաղաքապետի որոշումը՝ աշխատակիցների լիազորությունների չարաշահելու մասին։
Բացի այդ հարց է առաջանում, ինչու՞ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը լռում։ Արդյո՞ք վերջինս անելիք չունի, թե նրա ձեռքերը կապված են կոալիցիոն հուշագրի ստորագրումից հետո։
Շարունակելի․․․
Irakanum.am