00:00:00

Խոշոր վթար․ տուժածին Եղվարդից Երևան են տեղափոխել

22:02, 01 հոկտեմբեր 2026 Պատահարներ

Այսօր  ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են «Mercedes» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղափոխվել է Եղվարդ քաղաքի հիվանդանոց, որտեղից էլ Երևան՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, ավտոմեքենաները տեղափոխվելու են ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր