Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Աուշանյանը հայտարարում է՝ որևէ անօրինական գործողություն չի արել, ծանոթ է Irakanum.am-ի հրապարակմանը, պնդում է՝ գործել է օրենքի շրջանակներում։ Հիշեցնենք, որ Irakanum.am-ը գրել էր, որ Առուշանյանը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հարսին՝ Անի Քոչարյանին, ով աշխատում էր Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի Ժ/Պ պաշտոնում դիմում գրել միջազգային կազմակերպություններից մեկին և դժգոհություններ հայտնել կազմակերպության տեղի ներկայացուցչի վերաբերյալ։ Մենք գրել էինք, որ այդ դիմում- բողոքն ուղարկվել է աշխատակցի անձնական էլեկտրոնային հասցեից, առանց քաղաքապետի իմացության։
«Իմ կարծիքով 21-րդ դարում որեւէ մեկին որևէ բան հնարավոր չէ ստիպել, նամանավանդ, որ քո հարազատն է ինքնը։ Դա մեկ, երկրորդ, կեղծ փաստաթուղթը, ճիշտն ասած նաև ձեր հրապարակումով իրավապահ համարակարգը պիտի զբաղվի ինձնով ընդհանրապես խնդիր չունեմ, իսկ ինչ կմնա կեղծ փաստաթղթղին, ուզում եմ իմանամ ի՞նչն է կեղծ փաստաթղթով»,- մեզ հետ զրույցում ասաց փոխքաղաքապետը։
Դիտարկմանը, թե նամակը քաղաքապետարանի «բլակով» չի ուղակվել, Առուշանյանն արձագանքեց․ «Եղել է արտաքին կապերի բաժնի բլանկով»։ Արդյո՞ք նման իրավունք ունեք, ճշտող հարցին, փոխքաղաքապետը որոշեց հարցով պատասխանել։ «Արտաքին բաժինը բլանկ ունենալու իրավունք ունի՞»,- հարցրեց նա։ Առուշանյանին փոխանցեցինք, որ հարցերը մենք ենք ուղղում, որից հետո նա նշեց, թե բնականաբար ունի։ «Արտաքին կապերը բլանկ ունենալու իրավունք ունի, էդ բլանկը ինչ Անի Քոչարյանը եկել է աշխատանքի, էդ բլանկը Անին չի հորինել, էդ բլանկը միշտ եղել է, քաղաքապետարանի արտաքին կապերի բոլոր նամակագրությունը եղել է էդ բլանկով, բլանկներն էլ Վենետիկի հանձնաժողովի կողմից չէ, որ իմ կարծիքով պետք է հաստատվեն։ Քաղաքապետարանի բլանկն է, արտաքին կապերն է»,-նշեց ՔՊ-ական փոխքաղաքապետը։
Մեր հաջորդ հարցին, թե քաղաքապետը տեղյակ չի եղել գործընթացից, Առուշանյանն ասաց․ «Քաղաքապետի տեղյակ լինել- չլինելը ինչ կապ ունի, արտաքին կապերը նամակ է ուղարկել։ Արտաքին կապերը եթե իրավունք չունի նամակ ուղարկել, գրություն ուղարկելու, իրա բլանկն ուղարկելու, ուրեմն ապօրինի է, թող իրավապահ համակարագը զբաղվի էս ամեն ինչով»։
Հետո Դավիթ Առուշանյանը որոշեց ըստ իրեն այս ամբողջ պատության «ամենակարևոր» պահն ընդգծել։ «Այդ ամեն ինչը ՄԱԿ-ի հետ համաձայնեցված է եղել, տվյալները ինձ տվել է հենց ՄԱԿ-ը»,- ասաց նա, հավելելով, որ բանավոր խոսելուց հետո, իրեն խնդրել են գրավոր ուղարկել, որ կարողանան ընթացք տալ։ «Ես չեմ հասկնա, էս բարձրացված աղմուկն ինչի համար է։ Սկզբից բանավոր խոսվել է, ՄԱԿ-ը հյուր էր եկել քաղաքապետարան, հետո մենք զրուցել ենք իրանց հետ, ճիշտն ասած խոսակցությունը սկսելուց առաջ իրանք արդեն տեղյակ էին այդ իրավիճակից, խոսելուց հետո իրանք զանգեր են կատարել ու ինձ խնդրել են անպայման գրավոր նամակ ուղարկել, որ մենք կարողանանք ընթացք տալ»,- նշեց Առուշանյանը, հավելելով, որ Անի Քոչարյանին ինքն է անձամբ ուղիղ հանձնարարական տվել։
Արդյո՞ք քաղաքապետարանի պաշտոնական դիրքորոշումն է հայտնվել տվյալ դիմում- նամակում, թե՞ իր անձնական նախաձեռնությունն է, հարցրեցինք փոխքաղաքապետին։ «Քաղաքապետարանը նույն դիրքոշումն ունի, որ եթե որեւէ մեկը անարագում է քաղաքապետարանի ինստիտուտը, միանշանակ պիտի հետևանքներ ունենա, քաղաքապետարանը այլ դիրքոշում չի կարող ունենալ, իսկ քաղաքապետի դիրքորոշումը իրենից կարող եք իմանալ, բայց որեւիցե պետական կառույց չի կարող ունենալ այլ դիրքոշում, որ որևիցե անարգում է քաղաքապետարան ինստիտուտը»,- նշեց Առուշանյանը։
Նկատենք, որ փոխքաղաքապետը արդեն իսկ իր այս պարզաբանմամբ հակասում է ինքն իրեն։ Նախ նշում է, որ քաղաքապետարանի դիրքոշումն է, հետո՝ հայտարարում, որ քաղաքապետի դիրքոշումը պետք է քաղաքապետից իմանալ։ Irakanum.am-ը Գյումրու քաղաքապետ Վարգդես Սամսոնյանի խոսնակից հետաքրքրվեց, արդյո՞ք քաղաքապետը տեղյակ է եղել միջազգային կառույցին ուղակված նամակից։ Մեզ փոխանցեցին, որ քաղաքապետը տեղյակ չի եղել։
Ինչ վերաբերում է Անի Քոչարյանի աշխատանքից ազատվելու հանգամանաքին, ապա Առուշանյանը հայտնեց, թե վերջինս իր անմիջական ենթական չի եղել, նրա ղեկավարած բաժինն էլ իր «կուռացիայի» տակ չի եղել և, որ նա սեփական դիմումի համաձայն է դուրս եկել աշխատանքից։
Անդրադառնալով իր և Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ հարաբերություններին, ՔՊ-ական փոխքաղաքապետն ասաց․ «Մարզպետի հետ մեր հարաբերությունները շատ լավ են, ինչպես պիտի գնահատեմ, կուսակից ու թիմակից ընկերներ ենք»։
Irakanum.am