00:00:00

Չինաստանը հայտարարել է, որ Սողոմոնյան կղզիների հետ անվտանգության մասին լայնամասշտաբ փաթեթ է ստորագրել

18:09, 19 ապրիլ 2022 Աշխարհ

Չինաստանը հայտարարել է, որ Սողոմոնյան կղզիների հետ անվտանգության մասին լայնամասշտաբ փաթեթ է ստորագրել, որը, ինչպես մտավախություն ունեն ԱՄՆ-ն եւ նրա տարածաշրջանային դաշնակիցները, կարող է Պեկինին ռազմական պլացդարմ տրամադրել Խաղաղ օվկիանոսի հարավային հատվածում։

Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Վան Վենբինը լրագրողներին ասել է, որ Չինաստանի եւ Սողոմոնյան կղզիների ԱԳ նախարարները վերջերս պաշտոնապես ստորագրել են անվտանգության ոլորտում համագործակցության շրջանակային համաձայնագիր, հաղորդում է AP-ն:

Ավստրալիան անհանգստացած է, որ գործարքը կարող է հանգեցնել նրան, որ Պեկինը ռազմական ներկայություն հաստատի առնվազն 2000 կմ հեռավորության վրա։

Վան Վենբինն արեւմտյան տերություններին մեղադրել է պայմանագրի շուրջ «լարվածությունը կանխամտածված մեծացնելու» մեջ եւ կասկածի տակ դրել  ԱՄՆ պաշտոնյաների առաջիկա այցի դրդապատճառները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր