Այսօր առավոտյան Լիբանանի Զաիթրիյե նահանգի Ֆանար գյուղում գտնվող գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է լիբանանյան NNA գործակալությունը:
Նախնական տեղեկություններով՝ զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ ևս 2-ը:
«Կարմիր խաչի և քաղաքացիական պաշտպանության բրիգադները դեռևս ստուգում են տեղանքը՝ հնարավոր զոհերին գտնելու համար»,-գրում է NNA-ն: