Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե հուսով է, որ Թուրքիայում հնարավոր կլինի կազմակերպել Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։
«Երկու կողմերն էլ ասում են, որ կողմ են բանակցությունները Ստամբուլում շարունակելուն։ Ես պարբերաբար հեռախոսով խոսում եմ պարոն Զելենսկու և պարոն Պուտինի հետ։ Ուղիղ և անկեղծորեն հայտնում եմ իմ եզրակացությունները, գնահատականներն ու ակնկալիքները։
Ես նրանց ասում եմ, որ այս պատերազմում հաղթող չի լինելու, որ մենք բոլորս և ողջ մարդկությունը կպարտվենք: Ես ամեն առիթով ցանկություն եմ հայտնում երկու առաջնորդների հանդիպումը Թուրքիայում կազմակերպելու հարցում: Մենք կշարունակենք մեր աշխատանքը»,- ասել է Էրդողանը: