ՄԱԿ-ը հրավիրում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին հանդիպման՝ հումանիտար հարցեր քննարկելու համար։ Այս մասին երկուշաբթի ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը: Հումանիտար հարցերի քննարկման ձևաչափը, հատկապես դրանց ռազմական բաղադրիչը, գուցե զինադադարը, դրա մոնիտորինգը, անվտանգ միջանցքները, հումանիտար առաջնահերթությունները»,- ասել է նա:
Գրիֆիթսն այս շաբաթ կմեկնի Թուրքիա՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկելու Ուկրաինայի իրավիճակը:Գրիֆիթսն ասել է, որ մտադիր է կրկին այցելել Ռուսաստան՝ Թուրքիա կատարած այցից հետո քննարկելու Ուկրաինայի իրավիճակը:
«Կարծում եմ, որ մենք պետք է վերադառնանք», – ասել է նա՝ մեկնաբանելով այն փաստը, որ դեռ պատասխան չի ստացել Ռուսաստանի Դաշնությունից ՄԱԿ-ի մարդասիրական նախաձեռնությունների վերաբերյալ։ «Ես ուզում եմ դա անել Թուրքիա կատարած այցից հետո»։ Գրիֆիթսը նշել է, որ չորեքշաբթի կամ հինգշաբթի Ուկրաինայի իրավիճակի հետ կապված կբարձրացվեն նաև հումանիտար հարցեր։
Գրիֆիթսը հավելել է, որ Ուկրաինայի ներկայացուցիչներն ավելի վաղ պատրաստակամություն են հայտնել ընդունել ՄԱԿ-ի մի շարք առաջարկներ։ «Ուկրաինացիները շատ բաց էին: Ղեկավարության ներկայացուցիչները համաձայնեցին մեր առաջարկների մեծ մասի հետ»,- ասել է նա: Գրիֆիթսը պարզաբանել է, որ խոսքը զինադադարների ու հումանիտար միջանցքների մասին է։