00:00:00

Իրանի նախագահը սպառնում է հարվածել Իսրայելին

17:29, 18 ապրիլ 2022 Աշխարհ

Իսրայելից Իրանի քաղաքացիներին ուղղված սպառնալիքների դեպքում Իրանը կհարվածի հրեական պետության հենց սրտին։

1lurer.am-ի փոխանցմամբ, այս մասին  հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին՝ փոխանցում է IRNA-ն։ 


Ըստ առաջնորդի՝ Իսրայելի ղեկավարության նույնիսկ չնչին գործողությունները չեն վրիպի Իրանի զինված ուժերի և հետախուզության աչքից։ «Մեր ազգի դեմ ցանկացած սպառնալիքի դեպքում Իսրայելի սիրտը կլինի մեր զինված ուժերի թիրախը, և դուք երբեք հանգիստ չեք ունենա»,- ասել է Իրանի նախագահը:

 
Նրա խոսքով՝ Իրանի բանակը օգտվել է պատժամիջոցների հնարավորություններից, ընդլայնել է իր ռազմական արդյունաբերությունը և այժմ լավագույն վիճակում է։ 


Հոկտեմբերին Իսրայելի ռազմաօդային ուժերը սկսեցին ծրագրել հարվածներ Իրանի միջուկային օբյեկտներին: Գործողությունների սկսման նախապատրաստական ​​աշխատանքները նախատեսված են 2022 թվականին։ Առաքելության համար կհատկացվի առանձին ֆինանսավորում, և կկազմվի ռազմաօդային ուժերի զինվորների մարզման ծրագիր։ Հաղորդվում է, որ Իսրայելի կառավարությունը պատրաստ է միլիարդավոր շեքելներ հատկացնել այդ ծրագրերի իրականացման համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր