00:00:00

ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի քայլերը խաղաղ բանակցությունների հարցում․ Պետդեպ

14:30, 18 ապրիլ 2022 Աշխարհ

ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոն Twitter-ում անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցություններին։

 

«Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների վերաբերյալ վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարությունները, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների վերջին հեռախոսազրույցը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հավատարմությունը խաղաղ բանակցություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Հրատարակությունը հավելում է, որ պետքարտուղարի օգնական Դոնֆրիդն այս շաբաթ տարածաշրջան է ուղարկում կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Էնդրյու Շոֆերին, որպեսզի քննարկեն, թե ԱՄՆ-ն ինչպես կարող է լավագույնս աջակցել այս գործընթացին։

 

Նշենք, որ Շոֆերն արդեն բանակցություններ վարել է Երեւանում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր