00:00:00

Մոսկվայում սպանված է հայտնաբերվել Գազպրոմբանկի նախկին փոխնախագահի ընտանիքը

12:50, 18 ապրիլ 2022 Աշխարհ

Մոսկվայում սպանված է հայտնաբերվել Գազպրոմբանկի նախկին փոխնախագահ Վլադիսլավ Ավաևի ընտանիքը։ Այս մասին հայտնում է Baza-ն։ Նրանց հայտնաբերել է ազգականը, որը ոչ մի կերպ չի կարողացել կապ հաստատել նրանց հետ։ Հանցագործությունը տեղի է ունեցել Ունիվերսիտսկայա փողոցի տներից մեկում։ Բնակարանում խառնաշփոթ էր, մի սենյակում մեծահասակների դիակներ էին, մյուսում՝ երեխայի մարմինը։ Ըստ նախնական վարկածի՝ 51-ամյա Վլադիսլավը կրակել է իր 47-ամյա կնոջն ու 13-ամյա դստերը, որից հետո ինքնասպան է եղել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր