00:00:00

Ինչո՞վ է զբաղված երգիչ Արման Սինանյանը և ո՞ւմ հետ է համագործակցում

13:05, 18 ապրիլ 2022 Շոուբիզնես

Irakanum.am-ի հարցազրույցը  երգիչ Արման Սինանյանի հետ։

Արման, մի փոքր պատմեք Ձեր գործունեության մասին։ Ի՞նչով եք զբաղված այս պահին։

Քանի որ վերջերս իմ լսարանին ներկայացրի նոր երգն ու տեսահոլովակը, այս պահին որոշեցի ժամանակս տրամադրել իմ անձնական բիզնեսին, որը կավարտեմ մոտ 2 ամիսից և արդեն կաշխատենք միանգամից թողարկել նոր երգեր և տեսահոլովակ:

Ի՞նչ արձագանքներ ստացավ Ձեր վերջին տեսահոլովակը։

Արձագանքների հետ կապված կարող եմ ասել որ դրական են եղել, քանի որ մեկնաբանություններն ու կարծիքները շատ քաջալերող էին։ Հատկապես որ տիկոտկյան հարթակում երգի կրկներգը դարձավ հիթ։

Իսկ եղել են արդյո՞ք քննադատություններ։

Երգի հետ կապված քննադատություններ չեն եղել և ես շատ ուրախ եմ այդ առիթով, քանի որ շոու բիզնեսում իմ գործունեությունը նոր է։

Ինչպես եղավ Ձեր մուտքը շոու-բիզնես, ում հետ եք հիմնականում համագործակցում։

Շոու բիզնես մուտք գործելը չի եղել կանխամտածված և ստացվել է պատահական։ Կոնկրետ անուններ չեմ նշի քանի որ համագործակցել և համագործակցելու ենք շոու բիզնեսի լավագույն երգիչ- երգահանների հետ։ Աշխատել ենք Րաֆֆի Ալթունյանի , Վահրամ Պետրոսյանի հետ, իսկ առաջիկայում համատեղ աշխատանքները սպասվում են Ռիչարդ Մադլենյանի և Գրիգոր Կիոկչյանի հետ։ Իսկ գործունեությունս սկսել եմ ընկերոջս հետ, ով ներկա պահին հանդիսանում է իմ պրոդյուսերը։

Որքան «արժի» այսօր երգիչ Արման Սինանյանը։

Հստակ գնային ինֆորմացիա չեմ կարող նշել, քանի որ պահանջարկի հետ կապված արժեքը կտրուկ ենթարկվում է փոփոխման։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր